«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Հայրենասիրության և քսենոֆոբիայի տարբերությունը

Հայրենասիրության և քսենոֆոբիայի տարբերությունը
18.04.2015 | 11:24

Կոնստանտին Ռեմչուկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ կապի ժամանակ ասաց, որ ինքն այն ռուսներից է, ովքեր ցանկանում են Արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, մինչդեռ այդ հարաբերությունները գնալով վատանում են: «Դուք քանիցս հայտարարել եք, որ Արևմուտքը հարյուրամյակներ շարունակ վարում է Ռուսաստանի զսպման քաղաքականություն և այդ ենթատեքստում կարծես թե տեղավորում եք բազմադարյան պատմական դիմակայություննն ու ներկա առճակատումը: Որքան մեծ է առճակատումը, այնքան բարձր ե վարկանիշն ու հայրենասիրությունը, ցավոք, ազգայնականությունը: Երբեմն թվում է՝ ինչքան շատ ես հայրենիքդ սիրում, այնքան շատ ատում ես ինչ-որ մեկին: Այդ հայրենասիրությունը ես անվանում եմ քսենոֆոբիա: Ի՞նչ պայմաններում մենք կարող ենք նորմալացնել Արևմուտքի հետ մեր հարաբերությունները ընդհանրապես և մասնավորապես ԱՄՆ-ի հետ» հարցրեց Կոնստանտին Ռեմչուկովը: ՌԴ նախագահը դեմ էր հայրենասիրությունն ու քսենոֆոբիան նույն հարթության մեջ դնելուն: Նրա կարծիքով հայրենասիրությունը՝ հայրենիքը սիրելը, և քսենոֆոբիան՝ ատելությունը այլ ժողովուրդների ու ազգերի նկատմամբ, բացարձակապես տարբեր են: Նա Աստծո պարգևը ձվածեղի հետ չխառնելու կոչ արեց: «Ազգայնականության դեմ մենք միշտ պայքարել ենք ու պայքարելու ենք: Ես բազմիցս ասել եմ, որ ազգայնականությունը վնասակար, կործանարար է Ռուսական պետության ամբողջականության համար, որ ի սկզբանե եղել է բազմազգ ու բազմակրոն: Մենք Արևմուտքի հետ հարաբերությունները չենք փչացրել, մենք միշտ կողմ ենք բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններ ունենալու՝ թե Արևմուտքում, թե Արևելքում: Նորմալ հարաբերությունների վերականգնման գլխավոր պայմանը հարգանքն է Ռուսաստանի ու նրա շահերի նկատմամբ: Որոշ խոշոր պետությունների, գերտերությունների, որ հավակնում են բացառիկության ու իրենց համարում ենք աշխարհում ուժի միակ կենտրոն, դաշնակիցներ պետք չեն, նրանց պետք են վասալներ, նկատի ունեմ ԱՄՆ-ը: Ռուսաստանը հարաբերությունների այդ համակարգում չի կարող լինել: Ոչ միայն չի կարող նման հարաբերություններ պահպանել, այլև գոյություն ունենալ չի կարող: Մենք միշտ բաց ենք համագործակցության համար, որը երբեք էլ չենք դադարեցրել: …Մենք ուզում ենք համագործակցել, պատրաստ ենք ու համագործակցելու ենք՝ անկախ որոշ երկրների տեսակետներից: Իսկ եթե ոչ, կհամագործակցենք նրանց հետ, ովքեր ուզում ենք մեզ հետ աշխատել՝ այն բիզնես-կառույցների, որ չեն վախենում քաղաքական աղմուկից, այն մարդկանց հետ, որ աշխատում են հումանիտար ոլորտում, մշակույթի, կրթության: Պատժամիջոցներով մեզ վնասելու փորձերը այնքան էլ արդյունավետ չեն: …Ռուսաստանի վրա այդ միջոցներով ճնշում գործադրելն անօգուտ ու անիմաստ է: Կարծում եմ՝ մեր գործընկերները կգան այդ գիտակցությանը: Պետք է մեզ հետ փոխզիջման փորձ անել, ոչ թե մեզ պարտադրել կարծրատիպեր, որ իրենք համարում են ճիշտ»,-ասաց ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ